Ընդհանուր բաժին
Ղեկավար Վարդանյան Լիլիթ Վարդանի
հեռ. (+374.322) 4-10-09 (ներքին 149)\
Մասնագետ- Կախյան Ալվարդ
Մասնագետ- Չոփուրյան Գայանե
Ընդհանուր բաժնում կատարվում է համալսարանի գործավարությունը, փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպումը և վերահսկվում է կատարված աշխատանքների ընթացքը:
Ելից գրությունների ձևավորման պարտադիր վավերապայմանների առկայության ստուգում, առաքում թղթային՝ փոստային ծառայության միջոցով, կամ էլեկտրոնային տարբերակով:
Աշխատողների գործուղման հրամանների նախագծերի և գործուղման վկայականների պատրաստում։
Ընդհանուր բաժինը համագործակցում է բուհի բոլոր ստորաբաժանումների, ուսանողների հետ:
Քաղաքային ցանցից ներքին ցանցին միանալու համար հավաքում ենք 4-18-54 կամ 4-18-55 հեռախոսահամարներից մեկը, 3 կարճ և 1 երկար զանգից հետո՝ եռանիշ ներքին հեռախոսահամարը՝ 149
Ֆաքս՝ /0322/41009
Էլփոստ՝ grasenyak@vsu.am
Վանաձորի պետական համալսարանի հիմնադրման օրից (1969թ.) գործում է համալսարանի գրասենյակը:
1976թ. բաժինը անվանափոխվել է գործերի կառավարչություն, այնուհետև կրկին վերանվանվել է գրասենյակ, հետագայում` ընդհանուր բաժին:
Բաժինը ղեկավարել են`
Ռիմա Անտոնյան – 1969-1973թթ.
Սեդա Բաղրամյան – 1973-1985թթ.
Գենյա Մալխասյան – 1985-2020թթ.
Լիլիթ Վարդանյան – 2020թ.-ից