ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ 12-ՐԴ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
Վանաձորի պետական համալսարանի Ուսանողական գիտական ընկերությունը 2023թ. մայիսի 5-ին կազմակերպում է հանրապետական 12-րդ երիտասարդական գիտաժողով՝ «Երիտասարդ գիտնականների գիտահետազոտական ներուժի բացահայտում» խորագրով: Գիտաժողովը նախատեսում է առկա/հեռակա մասնակցության ձևեր:
Նստաշրջանի ընթացքում գործելու են հետևյալ բաժանմունքները.
- Պատմություն
- Իրավագիտություն և քաղաքագիտություն
- Հայ բանասիրություն
- Օտար լեզուներ և գրականություն
- Տնտեսագիտություն
- Մանկավարժություն
- Հոգեբանություն և սոցիոլոգիա
- Փիլիսոփայություն
- Արվեստագիտություն
- Բնագիտություն և աշխարհագրություն
- Կենսաբանություն և քիմիա
- Ֆիզիկա, մաթեմատիկա և ինֆորմատիկա
Գիտաժողովի աշխատանքներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2023թ. փետրվարի 15-ը Ուսանողական գիտական ընկերության էլ. փոստի հասցեին ուղարկել (էլ. փոստի հասցեն` sss.vsu.am@mail.ru) գիտական հոդվածը և լրացնել մասնակցության հայտը:
Ստացված հայտերն անցնելու են մասնագիտական դիտարկման փուլ, դրական արդյունքի պարագայում կհաստատվի հայտատուի մասնակցությունը: Գիտական նստաշրջանին զեկուցված նյութերը գրախոսման փուլը հաղթահարելու և տպագրության երաշխավորվելու պարագայում տպագրվելու են Վանաձորի պետական համալսարանի Ուսանողական գիտական ընկերության «Գիտաժողովի նյութեր» ժողովածուի հերթական համարում։
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:
Գիտական հոդվածներն անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ չափորոշիչներով:
Չափորոշիչներին չհամապատասխանող զեկուցումները չեն ընդունվելու: