Հաղթանակները շարունակվում են
ՀՀ ուսանողական մարզական 23-րդ խաղերի շրջանակում կայացավ սեղանի թենիսի առաջնությունը, որին մասնակցություն ունեցան ուսանողներ ՀՀ 8 բուհերից:
ՎՊՀ-ից առաջնությանը մասնակցել է բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող Էդգար Ռաֆայելյանը՝ գրավելով 2-րդ մրցանակային տեղը:
Շնորհավորում ենք հաղթանակի առթիվ, մաղթում նորանոր մարզական նվաճումներ: