Մասնագիտական կոմնորոշման հանդիպում Վանաձորի պետական համալսարանում
Ապրիլի 25-ին Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի փոխտնօրեն Մարինե Գևորգյանի ուղեկցությամբ 10-րդ դասարանի աշակերտները մասնագիտական կողմնորոշման շրջանակներում այցելեցին «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ։
Բուհ-դպրոց կապի աշխատանքների համակարգող–մասնագետ Աիդա Իսկանդարյանը աշակերտներին ներկայացրեց ընդունելության կարգը, առկա և հեռակա ուսուցման համակարգերը, մասնագիտությունները, կրթական ծրագրերը, ուսանողների շարժունության ծրագրերը:
Օտար լեզուների և գրականության ամբիոնի դասախոսներ Նելլի Սիրունյանը և Հայկուհի Գասպարյանը ներկայացրին թարգմանչական գործ մասնագիտությունը, պատասխանեցին աշակերտներին հետաքրքրող հարցերին։

