Պորտուի համալսարանում դասավանդման նպատակով հյուրընկալվել է ՎՊՀ-ի օտար լեզուների և գրականության ամբիոնի դոցենտ Լուսիկ Վարդանյանը
Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի Mobile Up նախագծի շրջանակներում ՎՊՀ-ի օտար լեզուների և գրականության ամբիոնի դոցենտ Լուսիկ Վարդանյանը 2022 թ․ մարտի 7-ից 11-ը դասավանդել է Պորտուգալիայի Պորտուի համալսարանի արվեստի և հումանիտար գիտությունների ֆակուլտետում: Նա վարել է «Ակադեմիական հմտություններ» խորագրով դասընթաց (չորս հանդիպում) պրոֆ. Էնջելա Կարվալիոյի և պրոֆ. Ջոնաթան Լյուիսի լսարաններում: Այս հնգօրյա շարժունության ընթացքում Վարդանյանն ունեցել է նաև հանդիպումներ և հետաքրքիր քննարկումներ ֆակուլտետի միջազգային բաժնի համակարգող Կառլա Աուգուստոյի, Էրազմուսի ֆակուլտետի համակարգող, պրոֆեսոր Իզաբել Դուարտեի, պրոֆեսորներ Էնջելա Կարվալիոյի, Ջոնաթան Լյուիսի , Ֆաթիմա Մորինյոյի հետ: Այս հանդիպումների ընթացքում նրանք կիսվել են դասավանդման ոլորտում իրենց ունեցած փորձով, ուսանողակենտրոն ուսուցման ռազմավարությամբ, մեթոդներով և հնարքներով: Պորտուգալացի գործընկերները նաև բարձր են գնահատել Պորտուի համալսարանում ՎՊՀ-ից շարժունությամբ ուսումնառած ուսանողների առաջադիմությունը, ինչպես նաև դասավանդող և վարչական աշխատակիցների մասնագիտական ու միջմշակութային կարողությունները։ Հյուրընկալող համալսարանում ՎՊՀ-ից մինչ այժմ շարժունության են մասնակցել բակալավրի և մագիստրատուրայի 10 ուսանողներ, վարչական և դասավանդող 10 աշխատակիցներ։ Մինչ այժմ Պորտուի համալսարանի 4 աշխատակիցներ դասավանման նպատակով այցելել են ՎՊՀ, իսկ հունիս ամսին ՎՊՀ-ում վերապատրաստման նպատակով կհյուրընկալվի արվեստի և հումանիտար գիտությունների ֆակուլտետի միջազգային համակարգող Կառլա Աուգուստոն։ Քննարկվել են նաև բուհերի միջև համագործակցության ընդլայնման հեռանկարներ դասավանդման և համատեղ հետազոտական աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ: