Կլոր սեղան՝  «Օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորման տեխնոլոգիա պատճենող կոնստրուկտորներ, վիրտուալ դեստրուկտորներ, խելացի ցուցիչներ» թեմայով

  Հունիսի 5-ին Վանաձորի պետական համալսարանի  բնական  գիտությունների ֆակուլտետի մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնում ուսանողների համար անցկացվեց  կլոր սեղան՝ «Օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորման տեխնոլոգիա պատճենող կոնստրուկտորներ, վիրտուալ դեստրուկտորներ, խելացի ցուցիչներ» թեմայով։

Դասընթացը վարեց մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ, դոցենտ, տեխ․ գ․թ․ Հեղինե Օհանյանը։

 Կլոր սեղանը նախատեսված էր այն ուսանողների համար,  ովքեր ցանկանում  են խորացնել իրենց գիտելիքները C++ ծրագրավորման լեզվում հիշողության ղեկավարման հետ կապված հարցերի շուրջ, հատկապես` բարդ, դինամիկ պոլիմորֆ հիերարխիայի համատեքստում։

Մանրամասն ներկայացվեցին նշված հարցերի ոչ միայն տեսական հիմնավորումները, այլ նաև՝ կոդի օրինակները, որոնց միջոցով ցուցադրվում են դեստրուկտորների սխալ օգտագործման դեպքում առաջացող բնորոշ սխալները (հիշողության արտահոսք), ինչպես նաև` համապատասխան խնդիրների իրականացման ճիշտ մոտեցումները։

Previous Article
Next Article