Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարանը հայտարարում է հայցորդների 2025-2026 ուստարվա ընդունելություն (վճարովի, առանց բանակից տարկետման իրավունքի) հետազոտողի կրթական ծրագրով ուսանելու համար:
Դիմումներն ընդունվում են ս. թ. սեպտեմբերի 20-ը ներառյալ:
Հայցորդությունը ձևակերպելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
Դիմում ՝ Համալսարանի ռեկտորի անունով
Բակալավրի և մագիստրոսի (կամ դիպլոմավորված մասնագետի) դիպլոմների և դրանց հավելվածների պատճեններ (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին)
Անձնագրի պատճեն
Հրատարակված գիտական աշխատությունների ցուցակ կամ ընտրած մասնագիտությունից գիտական ռեֆերատ (20-25 մեքենագիր էջ): Կարելի է ներկայացնել նաև հոդվածները կամ դրանց առանձնատիպերը
Ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3×4 չափսի)
Քաղվածք` աշխատանքային գրքույկից (եթե դիմորդն աշխատում է):
Մանրամասների համար կարող եք տեղեկանալ հետևյալ հղումով https://old.vsu.am/kanonakarger%2031/aspirant.pdf, կամ դիմել ՎՊՀ Գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժին:
0322 418 -53, լրացուցիչ` 146:
