Մեր թիմը

Վերապատրաստման դասընթացներն իրականացնում են ոլորտի լավագույն մասնագետներ, ովքեր ունեն մեծ փորձառություն, բարձր որակավորում, տիրապետում են բնագավառի ժամանակակից տեսական և գործնական գիտելիքներին:

Վերապատրաստման գործընթացները կազմակերպվում են դասավանդման նորագույն տեխնոլոգիաների և ուսուցման նորարարական մեթոդների կիրառմամբ:

Կենտրոնի ձևավորման օրվանից ի վեր վերապատրաստում է անցել  շուրջ 2000-ին հասնող մասնակից (հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններ, նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրեններ, ուսուցիչներ և այլ շահառուներ):

Միացի՛ր մեզ կրթության վերափոխման և առաջընթացի հարափոփոխ ճանապարհորդության ընթացքում: