ՄԱՀԱԶԴ

Կյանքից հեռացել է Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ‹‹Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի›› ամբիոնի դասախոս Ռուզաննա Մանուկի Մազմանյանը։

Ռուզաննա Մազմանյանը ծնվել է 1954թ. դեկտեմբերի 25-ին։ 1977թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ‹‹Մեխանիկամաթեմատիկական›› ֆակուլտետի ‹‹Մաթեմատիկա›› բաժինը։ Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է Վանաձորի ‹‹Ավտոմատիկա›› գիտահետազոտական ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։ 1991թ․ մինչև 1994թ․ աշխատել է Վանաձոր քաղաքի ‹‹Կոմգրաֆ›› ինքնուրույն լաբորատորիայում որպես ավագ գիտաշխատող։ 1994թ․ մինչև 2000թ․ աշխատել է Վանաձոր քաղաքի ‹‹Ավտոգենմաշ›› գործարանի ‹‹Ինֆորմացիոն հաշվողական կենտրոնում›› որպես առաջատար ճարտարագետ ծրագրավորող։ 2008թ․ մինչև 2009թ․ աշխատել է ‹‹Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ մասնագիտացված դպրոցում›› որպես ուսուցիչ։ Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում աշխատանքային գործունեությունը սկսել է  2001 թվականից։ Հեղինակ և համահեղինակ է գիտական 26 հոդվածների և համահեղինակ է 2 գրքերի։

Ռուզաննա Մազմանյանը մշտապես վայելել է գործընկերների և ուսանողների սերն ու հարգանքը։

Վանաձորի պետական համալսարանը վշտակցություն ու զորակցություն է հայտնում Մազմանյանների ընտանիքին՝ համբերություն մաղթելով հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին։

Ռուզաննա Մազմանյանի հիշատակը վառ կմնա իրեն ճանաչողների հուշերում։

Previous Article
Next Article