ՌՈԶԱ ԱՎԵՏՅԱՆ

ՌՈԶԱ ԱՎԵՏՅԱՆ

Ռոզա Ավետյանը 1997-2001թթ․ սովորել և ավարտել է Լոռվա  միջազգային համալսարանի  «Օտար լեզուներ» (անգլերեն, ֆրանսերեն) բաժինը և անմիջապես աշխատանքի է անցել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում՝ որպես աշխատակազմի ղեկավարման մասնագետ։

Ունենալով աշխատանք՝  միևնույն ժամանակ հետքրքրվել և ձգտել է շփվել երեխաների հետ՝ հասկանալով, որ, այնուամենայնիվ, իրեն ավելի հոգեհարազատ է մանկավարժությունը, որը և հանգեցրել է երկրորդ մասնագիտություն ստանալուն։

Ռոզա Ավետյանի ծնողները լինելով Կիրովականի մանկավարժական ինստիտուտի շրջանավարտներ՝ աղջկան ուղղորդում են բուհի ընտրության հարցում. 2016թ.-ին Ռոզան ընդունվել և  2021թ.-ին ավարտել է Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանը՝ «Ընդհանուր մանկավարժություն՝ սոցիալական մանկավարժություն» մասնագիտությամբ։

ՎՊՀ շրջանավարտ Ռոզա Ավետյանն արդեն հինգ տարի է ստանձնել և հաջողությամբ իրականացնում է  Ալավերդի համայնքի թիվ 3 մանկապարտեզի տնօրենի գործառույթները։ Իր մասնագիտական հաջողություննների հիմքը համարում է սերը դեպի երեխաները և Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում ուսումնառության տարիներին ձեռք բերած համապարփակ գիտելիքներն ու մեթոդաբանությունը:

Previous Article
Next Article