ՆԱՐԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ
ՆԱՐԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ
«ՎՊՀ-ում ստացած հիմնարար գիտելիքները եղել են այն հիմնաքարը, որի վրա կառուցվել է իմ մասնագիտական ուղին»,-ասում է ՎՊՀ շրջանավարտ Նարինե Սահակյանը:
Ավարտելով ուսումնառությունը Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում (նախկինում՝ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ) Նարինե Սահակյանը 1990թ. աշխատել է Վանաձորի N11 միջնակարգ դպրոցում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, 2002թ.՝ որպես ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն նույն դպրոցում, իսկ 2006թ. մինչև այժմ աշխատում է Ա. Գրիբոյեդովի անվան N11ավագ դպրոցում՝ որպես տնօրեն:
ՎՊՀ շրջանավարտ Նարինե Սահակյանը ՀՀ և արտերկրի զանազան կազմակերպությունների կողմից բազմիցս արժանացել է պատվոգրերի և շնորհակալագրերի: 2015թ. ՀՀ ԿԳՆ-ի կողմից պարգևատրվել է «Կրթության և գիտության ոլորտում ներդրված ավանդի համար» հուշամեդալով:
«Ընտրել եմ Վանաձորի պետական համալսարանը, որովհետև այս բուհն ունի պատմություն, ավանդույթներ, ապագայում կիրառելի մասնագիտություններում գիտակ պրոֆեսորադասախոսական կազմ»,- անկեղծանում է Նարինե Սահակյանը: