ՀՈՎՀԱՆՆԵՍ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

Հովհաննես Նիկողոսյան (մաթեմատիկ) – Մի քանի բազային կրթություն ունեմ, սակայն ինձ միշտ համարել եմ առաջնահերթ մաթեմատիկ։ Մի գեղեցիկ օր պարզվեց, որ ես չունեմ մանկավարժական կրթություն և այլևս չեմ կարող մասնակցել մրցույթի՝ որևէ տեղ դասավանդելու համար. մի խոսքով՝ դպրոցի համակարգից դուրս մնացի և սկսեցի զբաղվել այլ գործունեությամբ։ Սակայն ես ինքս ինձ խաբել չեմ կարող. ես իմ էությամբ մանկավարժ եմ և որոշեցի գտնել ճանապարհ՝ վերադառնալու դպրոց։ Բարեբախտաբար կար այս համակարգը՝ 30 կրեդիտի վերապատրաստման համակարգը։ Դիմեցի և ինձ ընդունեցին:  

Ի սկզբանե մտածում էի, որ միգուցե ես շատ քիչ բան ունեմ սովորելու, բայց, իհարկե ոչ մասնագիտական, բավականին լուրջ ինֆորմացիա ձեռք բերեցի և գոհ եմ, որ եկա:   Հիմա մեծ ուրախությամբ կարող եմ ասել, որ արդեն պայմանավորվածություն ունեմ աշխատանքի և հենց փաստաթուղթս ձեռք բերեցի, անմիջապես մտնելու եմ նորից կրթության ոլորտ. այն իմ տարերքն է։