ՀՈՎՀԱՆՆԵՍ ՂՈՒԿԱՍՅԱՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՂՈՒԿԱՍՅԱՆ
Հովհաննես Ղուկասյանը 2014-2020թթ. սովորել է Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի Պատմաաշխարհագրական ֆակուլտետի «Կառավարում» բաժինը։
«Համալսարանի ընտրության հարցում բավականին հեշտ և արագ եմ կողմնորոշվել, քանի որ տեղեկացված եմ եղել ՎՊՀ-ի դասախոսական անձնակազմի մասնագիտական բարձր գիտելիքների և պատասխանատու մոտեցման մասին»,- նշում է Հովհաննես Ղուկասյանը։
ՎՊՀ-ի շրջանավարտի խոսքով՝ մասնագիտության ընտրության հարցում առաջնորդվել է ինչպես նախասիրությունների, այնպես էլ ժամանակի հրամայականով, քանի որ կառավարման ոլորտի մասնագետները աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեն:
Բուհում ստացած գիտելիքների շնորհիվ արդեն երրորդ կուրսից Հովհաննես Ղուկասյանը աշխատանքի է անցել բանկային համակարգումում՝ որպես Հաճախորդների սպասարկման ավագ մենեջեր ԱյԴի Բանկ ՓԲԸ-ում: Ուսումնառության և աշխատանքի ընթացքում խորացնելով գիտելիքներն ու զարգացնելով մասնագիտական հմտությունները՝ ՎՊՀ շրջանավարտ Հովհաննես Ղուկասյանն այժմ աշխատում է Ինեկոբանկ ՓԲԸ-֊ում՝ որպես Ֆինանսական խորհրդատու։