Հարգելի՛ ուսանողներ

    Հայաստանի Հանրապետության «Բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման» կարգի

(Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N 1005-Ն որոշում) համաձայն՝ մրցույթին մասնակցելու նպատակով կարող եք մինչև ս. թ. նոյեմբերի 20-ը ժամը 17:00 ներառյալ Համալսարանի ընդհանուր բաժին ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր.

  • մասնակցության հայտ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թ. օգոստոսի 29-ի N 1005-Ն որոշման N 3 հավելվածի,
  • ըստ չափանիշների՝ հավաքած միավորներ,
  • քաղվածք ֆակուլտետի խորհրդի նիստի արձանագրությունից,
  • ստուգման գրքույկի պատճեն, առաջադիմության թերթիկ,
  • բնութագիր,
  • դեկանի և պրոռեկտորի ստորագրությամբ հրապարակումների ցուցակ կամ ստեղծագործական, սպորտային մրցույթների, օլիմպիադաների մասնակցությունը հավաստող փաստաթղթեր:

Կարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=85589
Previous Article
Next Article