ԱՐՈՒՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ
ԱՐՈՒՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ
2004թ. ավարտելով Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի կենսաբանության ֆակուլտետը՝ Արուս Թումանյանն աշխատանքի է անցել Վանաձորի Ս. Թևոսյանի անվան պոլիտեխնիկական քոլեջում՝ որպես դասախոս:
Այնուհետև որպես դասախոս աշխատել է Վանաձորի պետական համալսարանի «Բուսաբանության և աշխարհագրության» ամբիոնում: Աշխատանքին զուգահեռ եղել է ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի հայցորդ և 2014 թ-ին ստացել է Կենսաբանական գիտությունների թեկնածուի աստիճան:
2011-2019թթ. Կենսաբանություն է դասավանդել Վանաձորի Պետական համալսարանի հենակետային վարժարանում: 2019 թ. ստացել է ուսուցչի որակավորման առաջին կարգի տարակարգ, որից հետո մեկ տարի աշխատել է Գերմանիայի դաշնության Օլդենբուրգ քաղաքի IBIS հասարակական կազմակերպությունում՝ որպես կամավոր:
Արուս Թումանյանը մասնակցել է բազմաթիվ դասընթացների և վերապատրաստումների, եղել է կամավոր մի շարք հասարակական կազմակերպություններում:Տարբեր ամսագրերում տպագրված շուրջ 15 հոդվածների հեղինակ և համահեղինակ է:
«Ես սովորել եմ բուհի լավագույն ֆակուլտետներից մեկում, որտեղ իսկապես լավագույն դասախոսական կազմն էր դասավանդում: Ինչպես ցույց է տալիս իմ անցած ճանապարհը՝ ինձ բախտ է վիճակվել որոշակի ժամանակահատված իմ դասախոսների հետ լինել նաև գործընկեր և աշխատել նույն բուհում:
Ներկայիս Վանաձորի պետական համալսարանը հիմա էլ պատվով իրականացնում է կրթական գործընթացը, և ինչպես նախկինում, ներկայում էլ բազմաթիվ ոլորտների լավագույն մասնագետների զգալի տոկոս են կազմում հենց այս բուհի ուսանողները»,-համոզված է ՎՊՀ շրջանավարտ Արուս Թումանյանը: