Արմինե Մերուժանի Ավդալյան
ԱՐՄԻՆԵ ԱՎԴԱԼՅԱՆ
Արմինե Ավդալյանը 2000-2005թթ. սովորել է Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետի «Պատմություն» բաժնում, ստացել պատմության և իրավունքի ուսուցչի որակավորում:
«Ուսման տարիներին ինքս էլ ականատեսն եմ եղել ինստիտուտի որակի բարձրացմանը, տարբեր ծրագրերի և ուսումնական պլանների պարբերաբար բարելավմանը, բուհում աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կրթության ձևավորմանը»,-նշում է ՎՊՄԻ շրջանավարտ Արմինե Ավդալյանը:
Արմինե Ավդալյանի աշխատանքային կենսագրությունը սկսվել է 2007թ.-ից՝ աշխատել է Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում՝ նախ որպես գիտաշխատող, իսկ 2020թ.-ից ստանձնել է թանգարանի տնօրենի պաշտոնը:
Աշխատանքային գործունեության տարիներին Արմինե Ավդալյանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿO/ ԻԿՕՄ-ի, DVV-international-ի կողմից կազմակերպած դասընթացներին, կազմակերպել է թեմատիկ, հիմնական ցուցադրություններ և միջոցառումներ: Հեղինակել է թանգարանի պատմության և քաղաքի հնագիտական բնակատեղիներին վերաբերող հանրամատչելի հոդվածներ և աշխատանքներ:
Երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար տարբեր տարիների արժանացել է պատվոգրերի և շնորհակալագրերի:
ՎՊՄԻ (անվանափոխված Վանաձորի պետական համալսարան) շրջանավարտ Արմինե Ավդալյանը երախտագիտության խոսք է հղում բուհին՝ ոչ միայն մասնագիտական ուղին նախանշելու, այլև ուսանողական ակտիվ և բովանդակալից կյանք ապահովելու համար: