Ուշադրություն
Հայտարարություն - Հինգշաբթի, Հունիսի 15 2017, 10:15
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՎՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ - Երեքշաբթի, Հունիսի 21 2016, 12:38
ԼԵԶՈՒ, ԽՈՍՔ, ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ - Չորեքշաբթի, Նոյեմբերի 19 2014, 16:44
ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ - Չորեքշաբթի, Հունիսի 07 2017, 10:33

Համագործակցային կապեր

Միջմշակութային հաղորդակցությունը շփման արդյունավետ վերազգային ձև է: Միջմշակութային հաղորդակցության շնորհիվ կատարվում է ազգահոգեբանական տարբեր բնութագիր և մենթալիտետ ունեցող մարդկանց ինտեգրացիա, որը բերում է լեզվային կամ մշակութային ավանդույթների բազմաֆունկցիոնալ և համարժեք ընկալման: Այս բնագավառի մոնիթորինգը վկայում է այն մասին, որ անհրաժեշտ է զարգացնել միջմակութային հաղորդակցության  ունակություններ: Գործընթացների գլոբալային պայմաններում հրատապ են դառնում միջմշակութային հաղորդակցության ոլորտում տեսական և գործնական հետազոտությունները, քանի որ նման հետազոտությունները ոչ միայն օգնում են ժողովուրդների միջև թերիմացության և առճակատման վերացմանը, այլ նաև կանխում են բազում խնդիրների և քաղաքակրթական սպառնալիքների առաջացումը, որոնց հիմնական պատճառը, որպես կանոն, սակավ և անբավարար մշակութաբանական կոմպետենտությունն է:

Հայաստանի միջազգային, տնտեսական, կրթական, մշակութային կապերը աշխարհի բազում երկրների հետ միջմշակութային ոլորտի հետազոտություններին տալիս են պահանջված և անհրաժեշտ դասընթացի կարգավիճակ: Հովհաննես Թումանյանի անվան Վանաձորի պետական համալսարանը (ՎՊՀ) մշտապես կազմակերպում է գիտաժողովներ՝ նվիրված միջմշակութային հաղորդակցության ժամանակակից խնդիրներին, որոնք ոչ միայն խթանում են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսների միջև մասնագիտական և գիտական համագործակցությունը, այլև ապահովում են փոխադարձ կապ համալսարանների և եվրոպական երկրների գիտական հաստատությունների միջև:

ՎՊՀ-ի նպատակն է՝ պատրաստել միջմշակութային հաղորդակցության հետազոտությունների ոլորտում բարձր որակավորում ունեցող կադրեր, ովքեր կկարողանան ստեղծել կապի արդյունավետ հաղորդակցության ուղի տարբեր լեզվամշակույթների ներկայացուցիչների միջև: Տվյալ ոլորտում անցկացվում են նաև գիտահետազոտական աշխատանքներ, որոնք ուղղված են տարբեր մեթոդների օգնությամբ հնարավոր միջմշակութային բնույթի խնդիրները լուծելուն՝ առաջին հերթին հաշվի առնելով ճանաչողական լեզվաբանության ցուցանիշները:

ՎՊՀ-ն միջմշակութային հաղորդակցության հետազոտական աշխատանքների շրջանակներում սերտ համագործակցում է մի շարք արտասահմանյան համալսարանների հետ: 2008 թ.-ից ՎՊՀ-ն միացել է Բուհերի միջազգային կոնսորցիումին, որի մեջ մտնում են Ցիտտաու-Գյոռլիցի բարձրագույն դպրոցը, Դարմշտադտի բարձրագույն դպրոցը, Դարմշտադտի կիրառական գիտությունների ավետարանչական համալսարանը, Օսնամբրյուկի համալսարանը, Ֆեխտի համալսարանը (Գերմանիա), Ն. Ա. Նեկրասովի անվան Կոստրոմայի պետական համալսարանը, Նիժնի  Նովգորոդի «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանը, Կուրսկի պետական համալսարանը (Ռուսաստան), Մինսկի պետական լեզվաբանական համալսարանը, Բելառուսի պետական համալսարանը (Բելառուս), Վ. Ն. Կարազինի անվան Խարկովի ազգային համալսարանը (Ուկրաինա), Կրոսնոյի Ստանիսլավ Պիգոնի անվան բարձրագույն պրոֆեսիոնալ դպրոցը, Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանը (Լեհաստան): Նույն տարում ՎՊՀ-ն դարձավ Միջազգային հետազոտությունների միջմշակութային գիտական լաբորատորիայի լիիրավ անդամ: Միջմշակութային հետազոտությունների միջազգային գիտական լաբորատորիայի 2008, 2009, 2010 թթ. նիստերը անցկացվել են Կոստրոմայում, 2011 թ.` Վանաձորում, 2012 թ.` Մինսկում, 2013 թ.`  Վանաձորում, 2014  թ.` Դարմշտադտում, 2015 թ.` Գյոռլիցում, 2016 թ.` Մինսկում:

ՎՊՀ-ի մի քանի դասախոսներ ներգրավված են համատեղ գիտական նախագծերի մեջ, կատարվում է նաև ուսանողների փոխանակություն, ստուգաչափային մոդելների հիման վրա ուսումնական ծրագրերի բենչմարքինգ:

Դիտել Ցիտտաու-Գյոռլից համալսարանի կայքէջը