«Վանաձորի  Հ. Թումանյանի անվան պետական համալսարան>> հիմնադրամի ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ <<Ծրագրային ապահովման ավագ մասնագետ>>-Ի՝ որպես փոխարինող թափուր պաշտոնի տեղակալմամբ հետաքրքրված անձանց հայտերի ընդունում

«Վանաձորի  Հ. Թումանյանի անվան պետական համալսարան>> հիմնադրամի ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ << Ծրագրային ապահովման ավագ մասնագետ>>-Ի՝ որպես փոխարինող թափուր պաշտոնի տեղակալմամբ հետաքրքրված անձանց հայտերի ընդունում

Կազմակերպություն — «Վանաձոր Հ․Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ

Պաշտոնի անվանում — << Ծրագրային ապահովման ավագ մասնագետ>>՝ որպես փոխարինող

Աշխատանքի վայր —  ք․Վանաձոր Տիգրան Մեծի 36

Աշխատաժամանակ —  Լրիվ (1 դրույք)

Աշխատավարձ —   120.000  (մեկ հարյուր քսան հազար )ՀՀ դրամ

Դիմելու վերջնաժամկետ — 03․05.2024 թ.-ը ներառյալ

Աշխատանքի նկարագիր

 Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի << Ծրագրային ապահովման ավագ մասնագետ>>-ը

1.իրականացնում է  անհրաժեշտ ծրագրերի տեղակայում, կարգավորում և թարմացում,

2. վերացնում է համակարգչային տեխնիկայի հնարավոր ծրագրային թերությունները,

3.իրականացնում է  Համալսարանում առկա հակավիրուսային ծրագրերի թարմացման աշխատանքները Համալսարանի ստորաբաժանումներում,

4.իրականացնում է Համալսարանի ստորաբաժանումներում կրթական հարթակի ռեսուրսների մատչելիությունն ապահովող  ծրագրային տեղակայումները, 5.ուսումնասիրում է խնդիրների նպատակները, արդյունքներին  ներկայացվող պահանջները, մշակման ենթակա տեղեկատվության ծավալները, կառուցվածքը, աղբյուրները, դրանց մուտքագրման, մշակման, պահպանման, տրամադրման և վերահսկման մանրօրինակները և որոշում կառուցակարգերը,

6.հարթակի օգտագործողների համար ստեղծում է անձնական էջեր,

7.ներառում  է աշխատակիցներին համապատասխան խմբերի մեջ և հեռացնում այդ խմբերից,

8.իրականացնում է անհրաժեշտ կարգավորումներ նոր դասընթացներ ստեղծելու համար,

9.ուսումնասիրում է հարթակի համար անհրաժեշտ  ծրագրային հավելումների ձեռք բերման եղանակները և իրականացնում դրանց տեղակայումը,

10.վերացնում է հարթակում հայտնաբերված ծրագրային թերությունները,

11.էլեկտրոնային կրթական հարթակի համակարգի մեծացմանը և հզորացմանը զուգընթաց անհրաժեշտության դեպքում իրականացնում է հարթակի օգտագործողների վերապատրաստումները,

12.հարթակի օգտագործողներին ցուցաբերում է աջակցություն դասընթացների պատրաստման ժամանակ,

13.ներկայացնում է հաշվետվություն հարթակի օգտագործողների վիճակագրության, դասախոսների աշխատանքի, դասընթացների հարթակին համապատասխանելիության  վերջնական արդյունքների վերաբերյալ

Բազային մասնագիտության ոլորտը և աշխատանքային ստաժի պահանջի վերաբերյալ  տեղեկատվություն

Բարձրագույն տեխնիկական կամ ֆիզիկամաթեմատիկական կրթություն՝ բակալավրի կամ մագիստրոսի աստիճանով, առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:

Պահանջվող փաստաթղթեր՝

1. դիմում՝ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան  պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի անունով,

2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,

3.  բարձրագույն կրթությունը հիմնավորող փաստաթղթի պատճենը,

4. աշխատանքային գործունեության անհրաժեշտ տևողությունը հիմնավորող փաստաթղթի պատճենը,

5.3×4 (սմ) չափի երկու լուսանկար,

6. ինքնակենսագրություն՝ ներառելով տեղեկատվություն կրթության, աշխատանքային փորձի, լեզուների իմացության, համակարգչային գիտելիքների, կարողությունների և հմտությունների վերաբերյալ,

7. աշխատողը կարող է իր նախաձեռնությամբ ներկայացնել նախկին աշխատավայր(եր)ում իրեն բնութագրող այլ փաստաթղթեր, ինչպես նաև մասնագիտական պատրաստվածության, որակավորման և դրանց կիրառման վերաբերյալ տվյալներ կամ փաստաթղթեր:

 Դիմելու կարգը և ժամանակացույցը

Փաստաթղթերն ընդունվում են առձեռն, 2024թ. Ապրիլի 5-ից մայիսի 3-ը ներառյալ, աշխատանքային օրերին՝ ժամը 08։45-17։45 ժամանակահատվածում, «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի վարչական մասնաշենքում (ք. Վանաձոր, Տ. Մեծի 36, վարչական մասնաշենք, «Ընդհանուր» բաժին)։

 Փաստաթղթերի պատճեններն անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակների հետ, որոնք, պատճենների հետ համեմատվելուց հետո, տեղում կվերադարձվեն հայտատուին:

 Հավակնորդների հետ տեղի կունենա հարցազրույց 2024 թ. Մայիսի 3-ին՝ «Վանաձորի Հ. Թումանյանի  անվան պետական համալսարան» հիմնադրամի վարչական մասնաշենքում (ք. Վանաձոր, Տ. Մեծի 36, վարչական մասնաշենք)։

Արդյունքները կհրապարակվեն սույն թվականի մայիսի 3-ին:

Վերոգրյալ փաստաթղթերի փաթեթի թերի լինելու դեպքում հայտը չի գրանցվում։

Փաստաթղթերի ընդունման ժամանակահատվածում հավակնորդները հավելյալ, օրենքով սահմանված գաղտնիք չհանդիսացող տեղեկատվություն կարող են ստանալ ՎՊՀ հիմնադրամի «Մարդկային ռեսուրսների կառավարման» բաժնից։

Այս հայտարարության հետ կապված  հարցերով կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով. +374 (0322) 46387։

Previous Article
Next Article