ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ Վանաձորի պետական համալսարանը կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար: Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, կամ հանրային կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ: Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել. 1) դիմում ՎՊՀ ռեկտորի անունով (ձև 1, լրացվում է տեղում),
2) 3 x 4 չափի լուսանկար (1 հատ)
3) բարձրագույն կրթության դիպլոմ,
4) աշխատանքային գրքույկ կամ տեղեկանք աշխատանքային ստաժի վերաբերյալ,
5) անձնագիր,
6) «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում Վանաձորի պետական համալսարանի 16036107814200 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:
Բոլոր փաստաթղթերի բնօրինակները սկանավորվում են և վերադարձվում: Դասընթացի տևողությունը 15 օր է օրական 6 ակադեմիական ժամ: Դասընթացները վարում են տնօրենների վերապատրաստման մեծ փորձառություն ունեցող լավագույն մասնագետները:

Դիմումներն ընդունվում են սույն թվականի փետրվարի 22-ից ապրիլի 5-ը ներառյալ՝ ՎՊՀ (ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36) «Կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոն»-ում:

Դասընթացի մեկնարը՝ ԱՊՐԻԼԻ 8 -ից:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով 0322-4-18-53, 093-852-765 կամ գրել vsureformstraining@gmail.com էլ. փոստին:

Previous Article
Next Article