Ուշադրություն
Հայտարարություն - Հինգշաբթի, Հունիսի 15 2017, 10:15
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՎՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ - Երեքշաբթի, Հունիսի 21 2016, 12:38
ԼԵԶՈՒ, ԽՈՍՔ, ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ - Չորեքշաբթի, Նոյեմբերի 19 2014, 16:44
ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ - Չորեքշաբթի, Հունիսի 07 2017, 10:33

Ասպիրանտուրա

ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ (ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ)

Ասպիրանտական կրթության համակարգը ՎՊՀ-ում գործում է 2006թ.-ից: Ասպիրանտական ուսուցման առկա և հեռակա բաժիններում և հայցորդության հիմունքներով ՎՊՀ-ում գիտամանկավարժական կադրեր են պատրաստվել տարբեր մասնագիտությունների գծով: Ներկայում, համաձայն ՀՀ ԿԳՆ-ի հրամանների՝ Համալսարանն իրավունք ունի ասպիրանտական կրթություն իրականացնել հետևյալ մասնագիտությունների գծով.

Ժ. 02. 01       Հայոց լեզու

Ժ. 01. 01      Հայ դասական գրականություն

Ժ. 01. 02     Նորագույն շրջանի հայ գրականություն

Է. 00. 01      Հայոց պատմություն

Բ.00.04       ֆիզիկական քիմիա       

ԺԳ. 00.01    Մանկավարժություն տեսություն և պատմություն

Գ. 00. 05      Բուսաբանություն, սնկաբանություն, էկոլոգիա:

ՎՊՀ 2014-18թթ Համալսարանի զարգացման ռազմավարության գլխավոր ուղղություններից մեկը գիտության զարգացումն է:

Համալսարանում գիտության զարգացման առաջնահերթությունը, գիտամանկավարժական կադրերի վերաթարմացման, սահուն սերնդափոխության անհրաժեշտությունը իրականացնելու հիմնական ուղին հետբուհական (ասպիրանտական) կրթության իրականացումն է:

Համաձայն ՀՀ ԿԳՆ համապատասխան հրամանի՝ մեր երկրում հետբուհական կրթությունը պետք է իրականացվի  համաձայն Բոլոնյան սկզբունքների՝ կրեդիտային հիմունքներով:  Հետազոտողի պատրաստման կրթական ծրագիրը բաղկացած է երկու մասից՝ ուսումնական և հետազոտական: Ուսումնառության մեկ տարին համապատասխանում է 60 կրեդիտի, ընդհանուր կրեդիտների քանակը 180-ն է:

Հաշվի առնելով ՀՀ ԿԳՆ-ի կողմից մեր համալսարանին տրամադրվող ասպիրանտական տեղերի սակավությունը, ավելի հեռանկարային է համարվել հայցորդության հիմունքներով հետազոտողի պատրաստման կրթական ծրագրի իրականացումը: Համաձայն ՀՀ բարձրագույն և հետբուհական կրթության մասին ՀՀ օրենքի՝ հայցորդության ծրագրի տևողությունը կազմում է 5 տարի, ինչը նշանակում է, որ հայցորդը տարեկան պետք է հավաքի 36 կրեդիտ՝ ասպիրանտի 60 կրեդիտի փոխարեն:

Հայցորդության կրթական ծրագրի իրականացման նպատակով 2015թ-ին մշակվել և ՎՊՀ գիտխորհրդի կողմից հաստատվել են մի շարք փաստաթղթեր՝

  1. Ընթացակարգ ՎՊՀ-ում հայցորդների ընդունելության:
  2. ՎՊՀ-ում հետազոտողի պատրաստման (ասպիրանտուրայի և հայցորդության) գիտակրթական ծրագրի կառուցվածքը և բովանդակությունը
  3. Կրեդիտային համակարգով ուսումնական գործընթացի կազմակերպման կարգ. Հետազոտողի պատրաստման կրթական ծրագիր:

2015-16 ուս. տարում հայցորդ են ձևակերպվել 6 դիմորդ, ներկայում ուսումը շարունակում են 5 -ը: Ուսումնական գործընթացը կազմակերպված է համաձայն հաստատված ուսումնական պլանի: Առաջին տարվա արդյունքներով համապատասխան ամբիոններում 2016թ հունիսին իրականացվել է ատեստավորում, որի արդյունքներով բոլոր հայցորդները ներկայում շարունակում են իրենց ուսումը և գիտահետազոտական աշխատանքը:

2016-17 ուս. տարում հայցորդ են ձևակերպվել տարբեր մասնագիտությունների գծով 8 դիմորդներ, որոնց կրթական գործընթացը կազմակերպված է համաձայն վերոնշյալ փաստաթղթերի:

Ասպիրանտուրայի բաժնի գործառույթներն են՝ կազմակերպել հետազոտողի կրթական գործընթացը, աջակցել հայցորդներին՝ 5-ամյա կրթական ծրագիրը հաջողությամբ ավարտելու և ատենախոսություն պաշտպանելու գործում:


ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ       

     ՈՐՈՇՈՒՄ

25 փետրվարի 2016 թվականի  N 238    - Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ, ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՀԱՅՑՈՐԴՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 662 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ