Ուշադրություն
Հայտարարություն - Հինգշաբթի, Հունիսի 15 2017, 10:15
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՎՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ - Երեքշաբթի, Հունիսի 21 2016, 12:38
ԼԵԶՈՒ, ԽՈՍՔ, ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ - Չորեքշաբթի, Նոյեմբերի 19 2014, 16:44
ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ - Չորեքշաբթի, Հունիսի 07 2017, 10:33

Հենակետային Վարժարան

Հիմնադրվել է 1997 թվականին: Վարժարանի առաջին տնօրենը մ.գ.թ., դոցենտ Հենրիկ Սարգսյանն էր: Վերջինիս պաշտոնավարման տարիներին  /մինչև 2006 թ./ վարժարանը հասավ կրթական այն մակարդակին, որն անհրաժեշտ էր բուհը բանիմաց և բարձր առաջադիմությամբ դիմորդներով համալրելուն:

1997-98 ուսումնական տարին վարժարանն սկսեց շուրջ 100 աշակերտով, 3 հոսքերով` հումանիտար (հայոց լեզու, անգլերեն, հայոց լեզու և պատմություն), ֆիզմաթ (ֆիզիկա և մաթեմատիկա), բնագիտական (քիմիա և կենսաբանություն): 2006 թ. ինստիտուտի ռեկտոր, բ.գ.դ, պրոֆեսոր Գ. Կ. Խաչատրյանի նախաձեռնությամբ բացվեց հումանիտար հոսքի ռուսաց լեզվի և ռուս գրականության խորացված ուսուցմամբ դասարանը: 2013 թ. վարժարանում  բացվել է տնտեսագիտական ենթահոսքը:  Ներկայումս վարժարանում սովորում է ավելի քան 360 աշակերտ:

Վարժարանի հիմնադրման առաջին իսկ օրվանից այստեղ դասավանդում են բանիմաց և փորձառու ուսուցիչներ, գիտությունների թեկնածուներ, դասախոսներ: Նրանց նվիրված աշխատանքի և աշակերտների համառության արդյունքում հանրապետական առարկայական օլիմպիադաներում վարժարանի բազմաթիվ  աշակերտներ արժանացել են դիպլոմների և գովասանագրերի: Իր գոյության 20 տարիների ընթացքում վարժարանն ունեցել է 7 ոսկե և 1 արծաթե մեդալակիր: Վարժարանն ավարտելուց հետո էլ նրա շրջանավարտները շարունակում են բարձր պահել հարազատ կրթօջախի պատիվը: Նրանցից շատերը բարձր առաջադիմությամբ ուսանել  և այսօր էլ ուսանում են ՎՊՀ- ում և հանրապետության այլ հեղինակավոր բուհերում: Բարի ավանդույթներն այսօր էլ շարունակվում են: Վարժարանի աշակերտները հնարավորություն ունեն օգտվելու համալսարանի լաբորատորիաներից, գրադարանից, իսկ համալսարանի ուսխորհրդի հետ համատեղ պարբերաբար կազմակերպվող միջոցառումները հնարավորություն են տալիս սերտացնել շփումն ու համագործակցությունը ուսանողների և աշակերտների միջև:

Ակտիվ համագործակցություն է տարվում նաև վարժարանի առարկայական մեթոդմիավորումների և համալսարանի դասախոս մեթոդիստների միջև: Ընդառաջ գնալով կրթական համակարգում այսօր ընթացող բարեփոխումներին` վարժարանում տարվում է ուսումնառությունը ավագ դպրոցի չափորոշիչներին և ծրագրային պահանջներին համապատասխան կազմակերպելու գործընթաց, ինչը պայմանավորված է ՎՊՀ հենակետային վարժարանը Լոռու մարզի հանրակրթական ավագ դպրոցների շարքում իբրև առաջատար տեսնելու` համալսարանի ղեկավարության վճռականությամբ:

                            Վարժարանի տնօրեն 

                            պ.գ.թ., դոցենտ Սամվել Աղաջանյան

                            Փոխտնօրեն

                            Օլգա Սահակյան