Նախապատրաստական դասընթացներ

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանը կազմակերպում է 2015-16 ուս. տարվա ընդունելության քննությունների նախապատրաստական  դասընթացներ:

Դասընթացները կազմակերպվում են 8 ամիս տևողությամբ, շաբաթական երկու անգամ հետևյալ առարկաներից.

  • հայոց լեզու,
  • հայ գրականություն,
  • ռուսաց լեզու,
  • ռուս գրականություն,
  • անգլերեն լեզու,
  • հայ ժողովրդի պատմություն,
  • ընդհանուր պատմություն,
  • աշխարհագրություն,
  • մաթեմատիկա,
  • ֆիզիկա,
  • քիմիա,
  • կենսաբանություն:

 

Յուրաքանչյուր առարկայի ուսուցման արժեքը մեկ ամսվա համար  կազմում է 10 000 դրամ:

Դասընթացն ավարտած և ՎՊՀ ընդունված ունկնդիրներին տրվում են առավելություններ.

  • Վանաձորի պետական համալսարան անվճար հիմունքներով  ընդունված ունկնդրին վերադարձվում է դասընթացի համար վճարված գումարը ամբողջությամբ:
  • Վանաձորի պետական համալսարան վճարովի հիմունքներով  ընդունված  ունկնդրի` դասընթացի համար վճարված գումարը հաշվանցվում է առաջին կուրսի երկրորդ կիսամյակի համար նախատեսվող ուսման վճարում:

Դասընթացին մասնակցելու համար  անհրաժեշտ է ներկայացնել դիմում-հայտ և կնքել պայմանագիր:     

     Դասընթացների  սկիզբը`  2014 թ. հոկտեմբերի 6-ից:

     Դիմումների ընդունելությունը  մինչև ս.թ. հոկտեմբերի 2-ը:

Մանրամասն տեղեկությունների համար դիմել ՎՊՀ  կրթական բարեփոխումների, համագործակցության  և կապերի բաժիններ,

 հեռ.`   (0322) 4-18-53, հասցե`Տիգրան Մեծի 36,

 էլեկտրոնային հասցե` foreign @vspi.am: