Առաջին օրերը ՎՊՀ «Աստղիկ» Ճամբարում

  • Չորեքշաբթի, Հլս 12 2017

 

Հուլիսի 3-ին Վանաձորի, Արցախի և Ջավախքի երեխաների առջև  կրկին իր հյուրընկալ դռներն է բացել ՎՊՀ «Աստղիկ» ճամբարը.  15-օրյա հանգստի հնարավորություն են ստացել շուրջ 100 երեխաներ (Արցախից՝ 17,  Ջավախքից՝ 17, Վանաձորից՝  65):

Հուլիսի 6-ին  տեղի ունեցավ ճամբարի հանդիսավոր  բացումը, որին հաջորդեց արշավ դեպի Ազնվաձորի լեռներ: Երեխաների համար տպավորիչ էր Վանաձոր քաղաքը բարձունքից` գեղեցիկ լեռներով շրջապատված:

Հուլիսի 7-ին Արցախից  և Ջավախքից  հյուրընկալված  երեխաները հնարավորություն ստացան այցելել Վանաձոր քաղաքի կերպարվեստի պատկերասրահ և Ստեփան Զորյանի տուն-թանգարան, որտեղ ծանոթացան մեծ գրողի կյանքին և գործունեությանը:

Հուլիսի 8-ին Ճամբարում հյուրընկալվեց  ՎՊՀ ուսանող, ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից և մեդալակիր Կարեն Հարությունյանը, ով օրերս էր վերադարձել ծառայությունից: Հերոսը երեխաների համար անցկացրեց «Արիության դաս»` խոսելով հզոր բանակի մասին: Նույն օրը կազմակերպվել է ուխտագնացություն  դեպի «Կամակատար» մատուռ:

Հուլիսի 9-ին ճամբարում «Խորովածի օր» էր: Մինչ  ճամբարի պետ Ա. Դավթյանը և ֆիզղեկ  Դավիթ Հարությունյանը պատրաստում էին խորովածը, երեխաները հյուրընկալեցին տեր Վահան  քահանա Ազարյանին, ով խոսեց երեխաների հետ մեր կրոնի կարևորության և միասնականության մասին: Երեխաները քահանային ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան բովանդակալից պատասխաններ:

Ճամբարի առաջին շաբաթում կազմակերպվել են տարաբնույթ խաղ-մրցույթներ` երգ, պար, շարադրություններ, կավճանկարչություն, մարզական խաղեր և «Ճանաչենք մեր բնությունը» խորագրով քննարկում-մրցույթ, որոնց հաղթողները պարգևատրվել են պատվոգրերով և շնորհակալագրերով:

 

Արշալույս  Դավթյան

 «Աստղիկ» Ճամբարի պետ  

Կարդացվել է 2799 անգամ
Գնահատել նյութը
(2 մարդ)
Մեկնաբանություններ թողնելու համար անհրաժեշտ է մուտք գործել համակարգ:

Ուսանելի փորձեր

Բուհ-դպրոց համագործակցության շրջանակներում 2017 թ.

Մանրամասն

ՎՊՀ-ն հոգում է իր ուսանողների

Շահումյանի դպրոցի աշակերտներ՝

2017 թ. նոյեմբերի 17-ին բուհ-դպրոց կապերի

Մանրամասն

ՎՊՀ պաշտոնական կայքը՝ 4-րդը

«Webometrics» բուհերի վիրտուալ ներկայացուցիչների

Մանրամասն

Շնորհավոր տոնդ, սիրելի´

Նոյեմբերի 17-ն  Ուսանողների միջազգային օրն է

Մանրամասն

ՎՊՀ ռեկտոր Գուրգեն Խաչատրյանի

ՎՊՀ ռեկտոր Գուրգեն Խաչատրյանի ուղերձը Ուսանողների

Մանրամասն

Բանավիճում են առաջին

Վանաձորի պետական համալսարանում  նոյեմբերի 15-ին տեղի

Մանրամասն

Ասմունքում են Լոռու մարզի

2017 թ. նոյեմբերի 11-ին Վանաձորի պետական համալսարանում

Մանրամասն