Բաց դաս ՎՊՀ-ում. վարում են դպրոցների մանկավարժները

  • Ուրբաթ, Մյս 12 2017

 

Ապրիլի 11-ին  ՎՊՀ-ում բուհ-դպրոց կապերի շրջանակներում տեղի ունեցավ բաց դաս, որը կազմակերպել էր ՎՊՀ  հայոց լեզվի ամբիոնի ասիստենտ,ամբիոնի բուհ-դպրոց կապի համակարգող, բ. գ. թ. Նարա Անտոնյանը:

Դասը վարում էին  Վանաձորի թիվ 8 դպրոցի տնօրեն Անուշ Սարուխանյանը և Վանաձորի թիվ 1 դպրոցի հայոց լեզվի և գրականության  վաստակավոր ուսուցչուհի Թերեզա Ղարագեդյանը։

Դասն սկսեց Թ. Ղարագեդյանը. նա  խոսեց Սայաթ-Նովայի կենսագրության, գործունեության ու ստեղծագործությունների, նրա մեծ սիրո՝  Աննայի մասին, նշեց, որ  Սայաթ-Նովան ունի գաղտնագրված բազում խաղեր, որտեղ իրեն համարում է Հայկի թոռ, սակայն չի կարողացել բարձրաձայնել, քանզի եղել է հասարակության կողմից  չընդունվելու վախը։

Այնուհետև ելույթ ունեցավ Ա. Սարուխանյանը, որը վարպետության փորձի փոխանակման համար ընտրել էր Հովհ. Թումանյան գրողի գործունեությունն ու ստեղծագործությունները։ Ա. Սարուխանյանը ներկայացրեց դասը վարելու, դասարան-ուսուցիչ կապի և աշակերտների մեջ դասի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու նրբությունները։ Առանձնակի կարևորվեց աշակերտների մեջ  հայրենասիրություն սերմանելը։

Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ Ն. Անտոնյանը. նա շնորհակալություն հայտնեց հյուրերին հետաքրքիր դասախոսությունների  համար՝  հուսալով, որ այդօրինակ հանդիպումները շարունակական բնույթ կկրեն։ 

Աստղիկ Հարությունյան

 

Կարդացվել է 1036 անգամ
Գնահատել նյութը
(2 մարդ)
Մեկնաբանություններ թողնելու համար անհրաժեշտ է մուտք գործել համակարգ:

Արվեստի ամբիոնի տարեվերջյան

«Շնորհակալ եմ այս ամբիոնին երաժշտական ճաշակ ձևավորելու

Մանրամասն

Ռեկտորատի նիստում

2017 թվականի մայիսի 22-ին Վանաձորի պետական համալսարանում

Մանրամասն

ՎՊՀ-ն պարգևատրում է

Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանը

Մանրամասն

Խաղ-մրցույթ ռուսաց լեզվի

Մայիսի 19-ին ռուսաց լեզվի ամբիոնը կազմակերպել էր

Մանրամասն

ԵՍ Ի՞ՆՉ ԼԵԶՎՈՎ ԼՌԵՄ…

ԵՍ Ի՞ՆՉ ԼԵԶՎՈՎ ԼՌԵՄ…

Մանրամասն

Վաստակաշատ մանկավարժը

 

2017 թ. մայիսի 7-ին լրացավ ՎՊՀ մանկավարժության ամբիոնի

Մանրամասն

Ասմունքում են դպրոցների

2017 թ. մայիսի 12-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական

Մանրամասն

Դաս-քննարկում

Մայիսի 10-ին ՎՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի

Մանրամասն

Արխիվ

« Մայիս 2017 »
Եկ Եք Չր Հգ Ուբ Շբ Կր
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31