Պայմանական օդային տագնապ ՎՊՀ-ում
Մարտի 16-ին Վանաձորի պետական համալսարանում իրականացվեց պայմանական օդային տագնապ: Կանխարգելիչ միջոցառման նպատակն էր ծանոթացնել ուսանողությանն ու աշխատակազմին ապաստարաններ տեղափոխվելու կարգին:
Միջոցառումը կազմակերպվել էր ԱԻՆ աշխատակիցների և համալսարանի վարչատնտեսական ստորաբաժանման կողմից. Արդյունքում մասնակիցները սովորեցին պայմանական վտանգի դեպքում արագ, ապահով և գրագետ տեղափոխվելու, ապաստարաններում տեղավորվելու կանոնները:
Ուսումնական վարժանքների արդյունքում ցուցադրվեցին նաև տուժածներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու և ապահով վայր տեղափոխելու կանոնները:
Միջոցառման շրջանակներում կայացավ նաև տեղեկատվական հանդիպում անվտանգության ինժեներ Մ. Սիրադեղյանի հետ:
Սեփ. լրատվություն
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/03/MyCollages-11.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/03/MyCollages-.jpg)