Մեկնարկել է Հայ Կրթական Հիմնարկության 2022-2023 ուստարվա կրթաթոշակային ծրագիրը

Մեկնարկել է Հայ Կրթական Հիմնարկության 2022-2023 ուստարվա կրթաթոշակային ծրագիրը

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ` 2022-2023թթ. նոր ուսումանական տարվա համար:

Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի չափով` խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով։ Մասնագիտությունները՝ հղումով

https://aef.am/university/

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի առկա վճարովի համակարգում 2022 թ․-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող ուսանողներ, ինչպես նաև բարձր կուրսերի ուսանողներ, այդ թվում` և՛ մագիստրոսներ, և՛ ասպիրանտներ:

Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, սիրիահայ ուսանողներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, որոնց ակադեմիական միջին նիշը առնվազն 20/15, 10/7, 4/3 կամ 100/75 միավոր է։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է 2022 թ․-ի մարտի 14-ից մինչև մայիսի 11-ը լրացնել ԱՌՑԱՆՑ հայտը հղումով

https://apply.aef.am/

Previous Article
Next Article