Պայմանական օդային տագնապ ՎՊՀ-ում

Պայմանական օդային տագնապ ՎՊՀ-ում

Մարտի 16-ին Վանաձորի պետական համալսարանում իրականացվեց պայմանական օդային տագնապ: Կանխարգելիչ միջոցառման նպատակն էր ծանոթացնել ուսանողությանն ու աշխատակազմին ապաստարաններ տեղափոխվելու կարգին:

Միջոցառումը կազմակերպվել էր ԱԻՆ աշխատակիցների և համալսարանի վարչատնտեսական ստորաբաժանման կողմից. Արդյունքում մասնակիցները սովորեցին պայմանական վտանգի դեպքում արագ, ապահով և գրագետ տեղափոխվելու, ապաստարաններում տեղավորվելու կանոնները:

Ուսումնական վարժանքների արդյունքում ցուցադրվեցին նաև տուժածներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու և ապահով վայր տեղափոխելու կանոնները:

Միջոցառման  շրջանակներում կայացավ նաև տեղեկատվական հանդիպում անվտանգության ինժեներ Մ. Սիրադեղյանի հետ:

Սեփ. լրատվություն

Previous Article
Next Article