ՎՊՀ մասնագիտական թիմի կողմից վերապատրաստում անցավ ՎՊԲՔ թվով 10 դասախոս

ՎՊՀ մասնագիտական թիմի կողմից վերապատրաստում անցավ ՎՊԲՔ թվով 10 դասախոս

Վանաձորի պետական համալսարանի կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոնը շարունակում է վերապատրաստման դասընթացները տարբեր ուսումնական հաստատությունների դասախոսների համար: Էրազմուս+ PRINTeL նախագծի շրջանակներում արտերկրում վերապատրաստում անցած մեր մասնագիտական թիմի կողմից մասնակիցներին տրվում են գործնական գիտելիքներ՝ ուղղված դասավանդման ընթացքում նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանը:

Փետրվարի 28-ից մարտի 14-ը մասնագիտական վերապատրաստում անցավ ՎՊԲՔ 10 դասախոս: ՎՊՀ վերապատրաստող դասախոսները մասնագիտական վերապատրաստում են անցել Շվեդիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Բելգիայի, Ավստրիայի առաջատար համալսարաններում:

Մանակիցների խոսքով՝ դասընթացը բացառիկ հնարավորություն էր զարգացնելու իրենց մասնագիտական, մանկավարժական և հետազոտական կարողությունները, ինչը կօգնի ուսուցանման գործընթացը կազմակերպել արդի մեթոդներով, ավելի արդյունավետ՝ համագործակցային դաշտ ստեղծելով ուսանողի ու դասախոսի միջև:

Սեփ. լրատվություն

Previous Article
Next Article