«Բարեկենդան» և «Մասլենիցա» տոները՝ Վանաձորի պետական համալսարանում

«Բարեկենդան» և «Մասլենիցա» տոները՝ Վանաձորի պետական համալսարանում

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի բակում հանդիսավորությամբ նշվեցին «Բարեկենդան» և «Մասլենիցա» տոները: Միջոցառմանը ներկա էին համալսարանի վարչական, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, քոլեջի սաներ:

Մշակույթի կենտրոնի կողմից կազմակերպված միջոցառման սկզբում ուսանողները ներկայացրին «Բարեկենդան» և «Մասլենիցա» տոների խորհուրդը՝ համեմամված ավանդական երգ ու պարով, ապա թղթին հանձնեցին իրենց երազանքները և այրեցին տոնի խորհրդանիշ-խրտվիլակը: Ներկաները նաև խարույկի շուրջը շուրջպար բռնեցին:

Վանաձորի պետական համալսարանի հումանիտար գիտությունների, բնական գիտությունների և հասարակական գիտությունները ֆակուլտետները ներկայացան ավանդական տոնական սեղաններով: «Լավագույն սեղան» անվանակարգում հաղթող ճանաչվեց հասարակական գիտությունների ֆակուլտետը:

«Ընտրությունը բարդ էր, քանի որ բոլոր երեք ֆակուլտետներն էլ կատարել էին իրենց առջև դրված խնդիրը՝ ներկայացնել տոնը խորհրդանշող ավանադական ուտեստներով սեղան»,-իր խոսքում նշեց համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը:

Previous Article
Next Article