ՀԱՍՄԻԿ ՆԱՍԻԼՅԱՆ

ՀԱՍՄԻԿ ՆԱՍԻԼՅԱՆ

Հասմիկ Նասլյանը 2009–2013թթ. սովորել է Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական համալսարանում՝ «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտությամբ։ 2013–2015թթ․ շարունակել է կրթությունը՝ «Ինֆորմատիկա» մասնագիտությամբ։


2013թ․ Հասմիկ Նասլյանը միաժամանակ մասնակցել է «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն»-ի կողմից կազմակերպված  ծրագրավորման դասընթացներին և մի քանի ամիս անց սկսել է աշխատել «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերությունում (ընկերությունը տրամադրում է համաշխարհային կարգի ծրագրային ապահովման ինժեներական ծառայություններ)։ Այժմ աշխատում է նույն ընկերությունում՝ որպես ինժեներական խմբի ղեկավար։  


Խոսելով Վանաձորի պետական համալսարանի մասին՝ մեր շրջանավարտ Հասմիկ Նասլյանը նախևառաջ հիշում է դասախոսներին. «բուհում դասավանդել են ֆանտաստիկ դասախոսներ, նրանց շնորհիվ ստացել եմ գիտելիքներ բարձրագույն մաթեմատիկայից, ֆիզիկայից,  բացի դա,  նրանք նաև մեծ դեր են ունեցել իմ արժեհամակարգի ձևավորման վրա»,- նշում է շրջանավարտը և հավելում.

«խորհուրդ կտամ ընտրել ՎՊՀ-ն, քանի որ բուհը տալիս է հիանալի հիմք՝ հետագայում լավ մասնագետ դառնալու համար։ Գիտեմ՝ այժմ էլ բուհը կատարում է մի շարք բարեփոխումներ՝ այդ հիմքը ավելի ամուր կառուցելու համար»։

Previous Article
Next Article