ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՅԱՆ

ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՅԱՆ

Արթուր Հարոյանի ստեղծագործական գործունեությունը վաղ է սկսվել. դեռևս 16 տարեկանում հիմնել է «Crazy guys» խումբը, որը հյուրախաղերով հանդես է եկել Լոռու մարզի տարբեր կրթամշակութային օջախներում: Չունենալով դերասանական կրթություն՝  1999թ. Արթուր Հարոյանը խաղացել է Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» ներկայացման մեջ: Անմիջապես պրեմիերայից հետո նրա հետ Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը կնքել է պայմանագիր: Թատրոնում մարմնավորել է բազմաթիվ հաջորղված կերպարներ: Ծնողների ցանկությունը, ընդունել որդուն գյուղատնտեսական տեխնիկում, որպեսզի հնարավորինս հեռու մնա թատրոնից, ձախողվել է:

Ծառայությունն ավարտելուց հետո Հարոյանն ընդունվել է Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի լեզվաբանական/բանասիրական ֆակուլտետ: Ուսումնառությանը զուգահեռ, լրագրության դասընթաց է անցել IWPR-ում՝ թղթակցելով վանաձորյան և երևանյան մամուլին:

Բուհն ավարտելուց հետո մեկնել է Բրազիլիա: Հենց իր մանկության երազանքների երկրում էլ սկսվել է Հարոյանի դերասանական կարիերան: Աշխատելով Սան-Պաուլոյի հայկական համայնքի դպրոցում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, միաժամանակ աշխատել է տեղի ինստիտուտի պրոյեկտներից մեկի՝ հայ-պորտուգալական առաջին բառարանի ստեղծման ուղղությամբ:

Դերասանի կրթություն ևս Սան Պաուլոյում է ստացել, որտեղ էլ նկարել է կարճամետրաժ և լիամետրաժ ֆիլմեր, բեմադրել ներկայացումներ՝ Բրազիլիայի ժողովրդին պատմելով Հայաստանի ու հայերի մասին: Հարոյանի նպատակն է՝ արվեստի ու մշակույթի միջոցով աշխարհին ճանաչել տալ իր հայրենիքը: Այս գաղափարը Արթուր Հարոյանի մոտ ծնվել է դեռևս ՎՊՄԻ-ում ուսանելու տարիներին՝ անկեղծանում է մեր շրջանավարտները, և իր ողջ ստեղծագործական ներուժը ծառայեցնում է հենց այս գաղափարի իրականացման նպատակով:

Previous Article
Next Article