ՆԱՐԵԿ ՋԱՂԻՆՅԱՆ

ՆԱՐԵԿ ՋԱՂԻՆՅԱՆ

2012-2016թթ. Նարեկ Ջաղինյանը սովորել է Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի «կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտությամբ: Այնուհետև  ուսումը շարունակել է նույն բուհում՝ 2016-2018թթ. սովորել է մագիստրատուրայում՝ «Ինֆորմատիկա»  մասնագիտությամբ:

Դեռևս բակալավրում սովորելու տարիներին Նարեկ Ջաղինյանը աշխատանքի է անցել՝ 2013-15թթ. աշխատելով «Էլպիդա Էլեկտրոնիքս» ընկերությունում:
2017-18թթ. աշխատել է «ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունում:
2018-20թթ.  գտնվել է պարտադիր զինվորական ծառայության մեջ: Ծառայությունն ավարտելուց հետո մինչ օրս աշխատանքը շարունակում է «ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունում:
«Ամենակարևորը, որ տվեց ինձ Վանաձորի պետական համալսարանը, հնարավորությունն էր։ Հնարավորություն` ուսման մի մասը շարունակելու արտասահմանյան հեղինակավոր համալսարանում, հնարավորություն` գտնելու ցանկալի աշխատանք և համատեղել այն ուսման հետ, հնարավորություն՝ ձեռք բերելու նոր ընկերներ և, իհարկե, հնարավորություն՝ ծանոթանալու հիանալի մասնագետների հետ, ովքեր անմիջական ազդեցություն ունեցան կյանքիս կարևորագույն որոշումները կայացնելու հարցում»,-անկեղծանում է ՎՊՀ շրջանավարտ Նարեկ Ջաղինյանը։

Previous Article
Next Article