Վերապատրաստման դասընթաց

Վերապատրաստման դասընթաց

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով Վանաձորի պետական համալսարանում իրականացվող դասընթացին մասնակցում են ինչպես գործող տնօրեններ, այնպես էլ ուսուցիչներ:

Դասընթացն անցկացնում են վերապատրաստման հարուստ փորձ ունեցող մասնագետներ: Հարցաշարերի բոլոր հարցերը քննարկվում են, մեկնաբանվում են բոլոր անհրաժեշտ նորմատիվ փաստաթղթերը, մասնակիցներն ամեն օր կատարում են թեստային աշխատանքներ: Կազմվել է նաև բանավոր քննության առաջադրանքների բազա, որը ևս քննարկվում է:

Նախորդ 2 վերապատրաստումների արդյունքները փաստում են, որ ՎՊՀ-ում վերապատրաստում անցած մասնակիցների արդյունավետությունը եղել է բարձր. բացարձակ մեծամասնութունը հավաստագրվել է:

Դասընթացը կտևի մինչև հուլիսի 1-ը ներառյալ:

Previous Article
Next Article