«Smart Talks» քննարկումների շրջանակում կայացավ առաջին հանդիպումը

Մայիսի 22-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի Smart Caffe-ում «Smart Talks» քննարկումների շրջանակում տեղի ունեցավ առաջին հանդիպումը՝ «Անձնակազմի կառավարում, նորարարական մոտեցումներ» խորագրով:  

Հանդիպման խոսնակը տնտեսագիտության և կառավարման ոլորտի փորձառու դասախոս, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Արմինե Գևորգյանն էր։ Ներկա էին ինչպես թեմայով հետաքրքրված ուսանողներ, այնպես էլ՝ դասախոսներ:

Հանդիպումն ընթացավ ինտերակտիվ մեթոդներով, խոսնակ-մասնակիցներ ակտիվ երկխոսության ձևաչափով:

Previous Article
Next Article