Գործատուներն ու աշխատանք փնտրողները՝ Վանաձորի պետական համալսարանի հարկի ներքո

Մայիսի 18-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում կազմակերպվեց «Աշխատանքի տոնավաճառ» ավանդական դարձած միջացառումը: Այն մեկնարկեց ՀՀ և ՎՊՀ օրհներգերի հնչյունների ներքո: Ողջույնի խոսքով հանդես եկավ շրջանավարտների հետ աշխատանքի համակարգող Անուշ Սիմիկյանը:

Միջոցառման նպատակն է ապահովել գործատուների կապը աշխատանք փնտրողների հետ և լուծելու բուհի ուսանողների, նաև՝ շրջանավարտների զբաղվածության խնդիրը: Միջոցառման ներկաներին երաժշտական կատարումով ողջունեց համալսարանի ուսանող Արգիշտի Վարդանյանը:

Ողջունելով տոնավաճառի մասնակիցներին՝ համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը նշեց, որ արդեն ավանդույթ է դարձել ամեն տարի կազմակերպել այս միջոցառումը և յուրանքանչյուր տարի ավելացնել գործատուների թիվը՝ ի նպաստ ուսանողների, շրջանավարտների և առհասարակ՝ աշխատանք փնտրողների, քանի որ միջոցառումը վաղուց դադարել է լինել ներբուհական և տարեցտարի մասսայականություն է ձեռք բերում:

«Աշխատանքի տոնավաճառ» 2024-ին ներկայացուցչություն ապահովեցին 19 գործատուներ՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր սեկտորից: ՄՍԾ Վանաձորի տարածքային կենտրոն, բանկեր, լոգիստիկ ընկերություններ, հյուրանոցներ, ստոմատոլոգիական կլինիկա, կրթական հաստատություններ և այլն. բազմազան էր տոնավաճառին ներկայացած գործատուների ցանկը: Առաջարկվող թափուր հաստիքների մեջ ամենապահանջվածներից էին՝ դասավանդող մասնագետներ, տարբեր ուղղվածության ծրագրավորողներ, սպասարկման ոլորտի աշխատակիցներ, թարգմանիչներ, փորձնակներ, վարորդներ և այլն:

Տոնավաճառի մասնակից գոործատուներին Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանի կողմից հանձնվեցին շնորհակալագրեր՝ ակտիվ համագործակցության և մասնակցության համար:

Միջոցառման կազմակերպիչների խոսքով՝ գործատու-աշխատանք փնտրող երկխոսությունը ստացված էր, ակնկալիքներն՝ արդարացված:

Previous Article
Next Article