Հուշ-ցերեկույթ՝ նվիրված ֆրանսահայ նշանավոր երգիչ Շառլ Ազնավուրին
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը ամբողջացրեց ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրին նվիրված ցերեկույթը:
Միջոցառումը նախաձեռնեց և իրականացրեց համալսարանի մշակույթի կենտրոնի ղեկավար Մարիամ Լոռեցյանը: Ինչպես հայերենով, այնպես էլ ֆրանսերենով ներկայացվեց Շառլ Ազնավուրի կենսագրությունը: Ավելի քան ութ հարյուր երգի հեղինակի ստեղծագործությունները նույնպես ներկայացվեցին երկլեզու: Ազնավուրի ստեղծագործությունները կատարեցին համալսարանի ոչ միայն այժմյան ուսանողները, այլև շրջանավարտները:
Միջոցառումը գեղարվեստական համարներով զարդարեցին համալսարանի «Ադելաս» պարային համույթը և ջութակահար Վիկտորյա Շահինյանը:
1998 թ.-ին “Թայմս” ամսագրի և CNN-ի անցկացրած հարցման արդյունքում Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 49 հազար ձայնով։ Նա արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին:
Երաժշտի` մինչ օրս վաճառված ձայնասկավառակների թիվն ամբողջ աշխարհում շուրջ 100 միլիոն է:
Ազնավուրի երգացանկում առանձնահատուկ տեղ ունի նրա՝ մորը նվիրված երգացանկը: Այդ գեղեցիկ երգերից մեկը՝ «La mamma»-ն, կատարեց համալսարանի շրջանավարտ Զարուհի Խաչատրյանը:
Ազնավուրը հպարտանում էր իր հայկական ծագմամբ, մշտապես սատար էր կանգնում Հայաստանին։ Հայկական թեմաներով են նրա «Քեզ համար, Հայաստան», «Նրանք ընկան», «Ինքնակենսագրություն», «Քնքուշ Հայաստան» երգերը։ Ազնավուրյան հուշ-ցերեկույթը եզրափակվեց «Քեզ համար, Հայաստան» երգով:
![](http://vsu.am/wp-content/uploads/2023/03/IMG_6953-1024x768.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2023/03/IMG_6955-1024x831.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2023/03/IMG_6961-1024x800.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2023/03/IMG_6969-1024x833.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2023/03/IMG_6976-1024x622.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2023/03/IMG_6988-1024x661.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2023/03/IMG_6999-1024x730.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2023/03/IMG_7010-1024x803.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2023/03/IMG_7012-1024x923.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2023/03/IMG_7018-1024x809.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2023/03/IMG_7025-1024x713.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2023/03/IMG_7027-1024x793.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2023/03/IMG_7036-1024x849.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2023/03/IMG_7040-1024x768.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2023/03/IMG_7044-1024x768.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2023/03/IMG_7053-1024x768.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2023/03/IMG_7075-1024x768.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2023/03/IMG_7098-1024x788.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2023/03/IMG_7107-1024x781.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2023/03/IMG_7121-1024x844.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2023/03/IMG_7124-1024x834.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2023/03/IMG_7140-1024x833.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2023/03/IMG_7142-1024x771.jpg)
![](http://vsu.am/wp-content/uploads/2023/03/IMG_7144-1024x895.jpg)