Կայացավ Վանաձորի պետական համալսարանի գիտխորհուրդի սեպտեմբերյան նիստը
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի գիտխորհրդի սեպտեմբերյան նիստն սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ ի հարգանք Ադրբեջանի կողմից սանձազերծած վերջին պատերազմի անմեղ զոհերի հիշատակի։ Այնուհետև հաստատվեց գիտխորհրդի օրակարգը:
Գիտքարտուղար Սեդա Բեժանյանը ներկայացրեց գիտական խորհրդի 2023-2024 ուստարվա աշխատանքային պլանը: Գիտխորհուրդը հաստատեց այն:
Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Աննա Խաչատրյանը հանդես եկավ զեկույցով՝ ներկայացնելով.
- 2022-23 ուստարվա 2-րդ կիսամյակի արտադրական պրակտիկայի արդյունավետության վերլուծություն՝ ըստ շահագրգիռ խմբերի,
- կրթական գործընթացում ուսանողների բավարարվածության գնահատման արդյունքները։
Զեկույցն ընդունվեց ի գիտություն: Հնչեցին առաջարկություններ:
Գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդուհի Հովսեփյանը ներկայացրեց ՎՊՀ-ի պատմության ամբիոնի դոցենտ, պ․գ․թ․ Յուրիկ Ղուլյանի՝ ատենախոսության ղեկավարման իրավունք ստանալու հարցը: Գիտխորհուրդի կազմը կողմ քվեարկեց հարցին:
Հաջորդիվ տեղի ունեցան ՎՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմի համար առաջադրված թեկնածուի և դոցենտի գիտական կոչում ստանալու համար ընտրություններ: ՎՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմի անդամ ընտրվեց օտար լեզուների և գրականության ամբիոնի դասախոս Սվետլանա Բարսեղյանը:
Գիտական խորհրդին կից մշտական մրցութային հանձնաժողովի նախագահ Ֆելիքս Մովսիսյանն ներկայացրեց էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի դասախոս Լիլիթ Ավդալյանին, մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս Լուսինե Մարուքյանին և պատմության ամբիոնի դասախոս Հայկ Վիրաբյանին դոցենտի գիտական կոչման հայցման համար համապատասխան փաստաթղթերը: Դիմորդների թեկնածությունները դրվեցին փակ գաղտնի քվեարկության: