Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում հյուրընկալվեց Հովսեփ Նալբանդյանը

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում հյուրընկալվեց Հովսեփ Նալբանդյանը

Սեպտեմբերի 18-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի դահլիճում արդեն երրորդ անգամ հյուրընկալվեց հայ գրականագետ, մատենագետ, թարգմանիչ, հրատարակիչ Հովսեփ Նալբանդյանը:

Հովսեփ Նալբանդյանը 29 գրքի հեղինակ է, առաջիկայում լույս կտեսնեն Նալբանդյանի հեղինակությամբ ևս երեք գրքեր:

Վանաձորի պետական համալսարանում Հովսեփ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ուսանողների, դասախոսների հետ, ներկայացրեց ժամանակակից Սփյուռքի մասին տեղեկատվություն՝ հետևյալ չորս ասպեկտներով.

  1. Ազգային-քաղաքական կուսակցությունները Սփյուռքում
  2. Մշակութային իրավիճակը Սփյուռքում
  3. Հայապահպան դպրոցները Սփյուռքում
  4. Հասարակական կյանքը Սփյուռքում

Ներկայացնելով ներկայիս իրավիճակը Սփյուռքում՝ Հովսեփ Նալբանդյանը կարևորեց ազգային գաղափարախոսության և միասնականության դերը՝ ազգապահպանության գործում: Հյուրը պաասխանեց նաև ուսանողության կողմից բարձրաձայնված հարցերին:

Previous Article
Next Article