Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի նվերը Վանաձորի պետական համալսարանին

Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի նվերը Վանաձորի պետական համալսարանին

Փետրվարի 15-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում հյուրընկալվեցին Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ներկայացուցիչները: Այցի առիթը կապված էր Գիրք նվիրելու օրվա հետ. հյուրերը Վանաձորի պետական համալսարանին նվիրաբերեցին դասագրքեր, որոնց միջոցով հնարավոր կլինի դասավանդել ռուսերենը՝ որպես օտար լեզու:

Հանդիպման սկզբում Վանաձորի պետական համալսարանի օտար լեզուների և գրականության ամբիոնի վարիչ Թադևոս Թադևոսյանը հանդես եկավ դասախոսությամբ՝ ներկայացնելով հայտնի և անհայտ տասնհինգ ռուս հեղինակների, որոնք իրենց ստեղծագործություններում անդրադարձել են Հայաստանին և հայերին:

Հանդիպման ընթացքում համալսարանի ուսանողներն ասմունքեցին ռուս բանաստեղծների այն ստեղծագործություններից, որտեղ արտացոլված է հայկական թեմատիկան: Ասմունքներն ուղեկցվեցին դուդուկի նվագակցությամբ:

Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի Գյումրու մասնաճյուղի մշակութային միջոցառումների համակարգող Իրինա Պողոսյանը կիսվեց հայկական դպրոցներ և բուհեր այցերի արդյունքում ստացած տպավորություններով, մասնավորապես՝ աշակերտների և ուսանողների՝ ռուսերենով հաղորդակցման հմտություններով:

Previous Article
Next Article