PROMՕEU/Եվրոպագիտության խթանումը Հայաստանում նախագծի գործողությունների պլանի համաձայն տեղի ունեցավ ամառային դպրոցը

PROMՕEU/Եվրոպագիտության խթանումը Հայաստանում նախագծի  գործողությունների պլանի համաձայն տեղի ունեցավ ամառային դպրոցը

Մայիսի 24-ից 26-ը Երևանի «Գլաձոր» համալսարանում Էրազմուս+ «Ժան Մոնե»  ծրագրի շրջանակներում իրականացվող PROMՕEU/Եվրոպագիտության խթանումը Հայաստանում նախագծի  գործողությունների պլանի համաձայն տեղի ունեցավ ամառային դպրոցը, մայիսի 27-ին՝ ամփոփիչ հանդիպումը: Եռամյա նախագիծը  համագործակցություն էր Սլովենիայի Մարիբոր համալսարանի, ISCOMET էթնիկ և տարածաշրջանային ուսումնասիրությունների ինստիտուտի և հայաստանյան ուսումնական հաստատություններից Վանաձորի պետական համալսարանի, ՀՀ կառավարման ակադեմիայի, Երևանի «Գլաձոր» համալսարանի, Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի և «Էլեգիա» մշակութային ՀԿ-ի միջև:

Ամառային դպրոցի ընթացքում ՎՊՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմից «Արցախյան հիմնախնդիրը և ԵՄ-ն. ներկա վիճակը» թեմայով զեկուցմամբ հանդես եկավ հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան, պատմության ամբիոնի դոցենտ Մարիյա Բրուտյանը, իսկ օտար լեզուների և գրականության ամբիոնի դոցենտ Լուսիկ Վարդանյանը նախագահեց ուսանողական էսսեների ներկայացման մայիսի 26-ի նիստը: ՎՊՀ-ի ուսանողներ Արփինե Հակոբյանը և Արսինե Թումանյանը (անգլերեն լեզու և գրականություն 4-րդ կուրս), Նարեկ Փիլոյանը (պատմություն 4-րդ կուրս) և շրջանավարտ Անահիտ Մացակյանը ներկայացրեցին տպագրության արժանացած իրենց զեկույցները:

Մայիսի 27-ի ամփոփիչ նիստը նվիրված էր ծրագրի արդյունքների ամփոփմանն ու հետագա հնարավոր համագործակցություներին: ՎՊՀ-ի միջազգային կապերի և դրամաշնորհների   խթանման մասնագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Գոհար Դոխոլյանը ներկայացրեց PROMOEU նախագծի արդյունքում ՎՊՀ որոշ կրթական ծրագրերում Եվրոպական գիտությունների ներդրման վիճակը, ՎՊՀ-ի համագործակցային շրջանակները և առաջիկա անելիքները:

ՎՊՀ թիմի պատրաստվածությունը առանձնակի կերպով նկատվեց սլովենացի մեր գործընկերների կողմից:

ՎՊՀ ուսանոնղների տպագրված էսսեները հասանելի են հետևյալ հղմամբ՝ https://promoeu.eu/wp-content/uploads/PROMOEUStudentsEsseys.pdf

Ծրագրի գործողությունների պլանի համաձայն Մարիբորի համալսարանի դասախոսների կողմից ներդրվել են առցանց դասախոսություններ  Հայաստանի գործընկեր բուհերի դասախոսների և ուսանողների համար հետևյալ հղմամբ՝ https://promoeu.eu/promoeu-lectures/

Ամառային դպրոցի ավարտին մասնակից ուսանողներին հավաստագրեր հանձնեց նախագծի հայաստանյան համակարգող, «Էլեգիա» մշակութային հասարակական ՀԿ-ի ղեկավար Հարություն Ալեքսանյանը:

Previous Article
Next Article