Մասնագիտական կողմնորոշման հանդիպում՝ ՎՊՀ քոլեջի սաների համար
Վանաձորի պետական համալսարանի Ձեռներեցության և նորարարությունների զարգացման կենտրոնում (SMART CAFFE) տեղի ունեցավ մասնագիտական կողմնորոշման հանդիպում, որին ներկա էին Վանաձորի պետական համալսարանի քոլեջի սաները՝ տնօրեն Արևիկ Լոքյանի գլխավորությամբ: Հանդիպումը վարեց բուհ-դպրոց կապի աշխատանքների համակարգող Աիդա Իսկանդարյանը, ով ներկաներին ծանոթացրեց բուհի առկա և հեռակա ուսուցման համակարգի մասնագիտություններին, պատասխանեց հանդիպման մասնակիցներին հուզող հարցերին։
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/11/IMG_1237-1024x605.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/11/IMG_1266-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/11/IMG_1188-1024x616.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/11/IMG_1205-1024x678.jpg)