«Բաց դռների օր» Վանաձորի պետական համալսարանում

«Բաց դռների օր» Վանաձորի պետական համալսարանում

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի դահլիճում տեղի ունեցավ 2022-2023 ուստարվա առաջին ավանդական միջոցառումը:  «Բաց դռների օր» միջոցառման շրջանակում Լոռու մարզի դպրոցների, քոլեջների և վարժարանների աշակերտներն ու ծնողները հանդիպեցին համալսարանի ռեկտորի, դեկանների, ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի, քոլեջի և հենակետային վարժարանի տնօրենների հետ:

Հանդիպման նպատակն էր տեղեկատվություն տրամադրել 2023-2024 ուստարվա ընդունելության քննությունների, համալսարանի և քոլեջի մասնագիտությունների, վարժարանի հոսքերի մասին: Քննարկվեցին նաև բակալավրի և մագիստրատուրայի առկա և հեռակա ուսուցման համակարգերի, անվճար և վճարովի հիմունքներով ուսուցման, զեղչային արտոնություններից օգտվելու, ներքին և արտաքին շարժունության, ուսումնական և արտաուսումնական պրոցեսների կազմակերպման հարցերը:

Հանդիպման վերջում աշակերտներն ու  ծնողները ստացան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները՝ կապված բուհական համակարգի հետ:

Բուհ-դպրոց կապի աշխատանքների համակարգող Աիդա Իսկանդարյանի խոսքով՝  նմանատիպ հանդիպումները շարունակական կլինեն և կկրեն ամենամսյա բնույթ:

Previous Article
Next Article