ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼԱՊԻՆՐԱՆՏԱՅԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ (ՖԻՆԼԱՆԴԻԱ) ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ
Հոկտեմբերի 6-ին Էրազմուս+ ԿԶԲԿ «Համալսարան-արդյունաբերություն կապի հաստատումը Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի ուսանողների խելամիտ ձեռներեցային համագործակցության և մրցունակության միջոցով» /CONNECT նախագծի (https://connecterasmus.com/ ) շրջանակում Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետակաան համալսարանում հյուրընկալվեցին Լապինրանտայի համալսարանի (Ֆինլանդիա) պրոֆեսոր Լեոնիդ Չեչուրինը և կրտսեր գիտաշխատող Անաստասիա Չակիրը։
Ֆինլանդիայի Լապինրանտայի համալսարանի պատվիրակությանը իր աշխատասենյակում ընդունեց ՎՊՀ ռեկտոր Ռուստամ Սահակյանը, այնուհետ հյուրերը ռեկտորի, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վ. Հովսեփյանի, գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժնի ղեկավար Ա. Հարությունյանի, միջազգային կապերի և դրամաշնորհների խթանման մասնագետ Գ. Դոխոլյանի ուղեկցությամբ այցելեցին ՎՊՀ Ձեռներերցության և նորարարության (SMART CAFFE) նորաբաց կենտրոն:
Հյուրերին նախ ներկայացվեցին Էրազմուս+ CONNECT նախագծի շրջանակում իրականացվելիք առցանց դասընթացների բովանդակություն ու տեսագրությունները, բուհի մասնագետները ստացան առաջարկություններ և տեխնիկական օժանդակություն՝ Moodle հարթակում դասընթացների առավել համակարգված և արդյունավետ կազմակերպման, իրականացման համար:
Օրվա երկրորդ հատվածում ՎՊՀ դասախոսների, հետազատողների և ասպիրանտների համար Անաստասիա Չակիրը վարեց «Դասավանդման նորարարական մեթոդներ» թեմայով սեմինար: Լեոնիդ Չեչուրինը բուհի դասախոսներին, հետազատողներին, ասպիրանտներին և ուսանողներին ներկայացրեց «Խնդիրների ստեղծագործ լուծում» (Creative Problem Solving) թեմայով սեմինարը:
Նշենք, որ նման սեմինարներ առաջին անգամ էին կազմակերպվում ՎՊՀ Ձեռներերցության և նորարարության (SMART CAFFE) կենտրոնում, և նախադեպը դրական արձագանք գտավ ներկաների շրջանում:
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/10/1-2-1024x952.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/10/2-969x1024.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/10/3-1024x534.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/10/4-1-1024x592.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/10/5-1-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/10/6-1-1024x863.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/10/7-1-1024x628.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/10/8-1-1024x553.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/10/9-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/10/10-1024x864.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/10/11-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/10/IMG_0363-1024x558.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/10/IMG_0388-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/10/IMG_0400-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/10/IMG_0412-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/10/IMG_0421-1024x474.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/10/IMG_0440-1024x791.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/10/IMG_0445-1024x856.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/10/IMG_0448-1024x574.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/10/IMG_0452-1024x865.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/10/IMG_0453-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/10/IMG_0467-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/10/IMG_0468-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/10/IMG_0478-1024x546.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/10/IMG_0480-1024x738.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/10/IMG_0488-1024x787.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/10/IMG_0498-1024x690.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/10/IMG_0524-793x1024.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/10/IMG_0532-1024x449.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/10/IMG_0536-1024x678.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/10/IMG_0539-1024x564.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/10/IMG_0548-1024x545.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2022/10/IMG_0578-1024x683.jpg)