«Բիայնա» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Հարությունյանը պարգևատրվել է «Կոմիտաս» հուշամեդալով

 «Բիայնա» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Հարությունյանը պարգևատրվել է «Կոմիտաս» հուշամեդալով

Սեպտեմբերի 22-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի «Բիայնա» երգչախմբի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Սերգեյ Հարությունյանը հայ երգչախմբային արվեստի զարգացման բնագավառում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև Հայաստանի Երաժշտական Ընկերության հիմնադրման 65-ամյա հոբելյանի առթիվ պարգևատրվել է «Կոմիտաս» հուշամեդալով:

Տասնյակ միջազգային և հանրապետական մրցույթների մրցանակակիր Սերգեյ Հարությունյանի համար այս հուշամեդալը մինչ այժմ ստացած ամենացանկալի պարգևն է, քանի որ Ամենայն հայոց երգի վեհափառ Կոմիտասի անունն է կրում:

Վանաձորի պետական համալսարանի անձնակազմը և ուսանողությունը շնորհավորում են վաստակաշատ Սերգեյ Հարությունյանին՝ մաղթելով արգասաբեր գործունեություն:

Previous Article
Next Article