Վանաձորի պետական համալսարանի և ՎՊՀ արհեստակցական կազմակերպության միջև կնքվեց կոլեկտիվ պայմանագիր

Վանաձորի պետական համալսարանի և ՎՊՀ արհեստակցական կազմակերպության  միջև կնքվեց կոլեկտիվ պայմանագիր

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ համալսարանի և արհեստակցական կազմակերպության միջև կոլեկտիվ պայմանագրի կնքման հանդիսավոր արարողությունը: Ներկա էին ռեկտոր Ռուստամ Սահակյանը, արհկոմի նախագահ Ռոբերտ Գրիգորյանը, արհեստակցական կազմակերպության կոմիտեն և կոլեկտիվ պայմանագրի վերակնքման ուղղությամբ տարվող աշխատանքների համար կազմված հանձնախմբի անդամներըը:  

Համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը նախ շնորհակալություն հայտնեց հանձնախմբերի անդամներին, որոնք օրեր շարունակ աշխատեցին կոլեկտիվ պայմանագրի դրույթների վերանայման, փոփոխության և բարելավման ուղղությամբ:

Արհկոմի նախագահ Ռոբերտ Գրիգորյանն իր խոսքում ընդգծեց կոլեկտիվ պայմանագրի կարևորությունը գործատու-աշխատակիցներ հարաբերություններում:

Այնուհետև կողմերի միջև կնքվեց կոլեկտիվ պայմանագիր, որն ուժի մեջ կլինի կնքման պահից մինչև երեք տարի ժամկետով:

Previous Article
Next Article