«Կանաչ տնտեսություն» թեմայով դասընթաց՝ Վանաձորի պետական համալսարանում

«Կանաչ տնտեսություն» թեմայով դասընթաց՝ Վանաձորի պետական համալսարանում

Նոյեմբերի 20-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի Smart caffe»՛-ում հյուրընկալվեցին «Բիոսոֆիա» առողջապահության, բնապահպանության և գյուղատնտեսության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները:  

Կազմակերպությունն իրականացնում է «Աջակցություն Հայաստանում կանաչ տնտեսության առաջխաղացմանն ու կառուցողական հանրային երկխոսությանը» ծրագիրը, որի շրջանակում «Կանաչ տնտեսություն» թեմայով Վանաձորի պետական համալսարանի դասախոսների և ուսանողների համար դասընթաց անցկացրեց «Բիոսոֆիա» ՀԿ նախագահ Գևորգ Պետրոսյանը:  

Դասընթացի նպատակն էր ուսանողներին ներկայացնել, թե ինչպիսի գլոբալ բնապահպանական խնդիրներ կան այս պահին աշխարհում և որոնք են այդ խնդիրների լուծումները։

«Աջակցություն Հայաստանում կանաչ տնտեսության առաջխաղացմանն ու կառուցողական հանրային երկխոսությանը» ծրագրի նպատակը Հայաստանում կանաչ տնտեսության նպատակային քաղաքականության ձևավորմանն ու ազգային զարգացման ծրագրերում ինտեգրմանն աջակցելն է՝ տնտեսության կանաչ փոխակերպման և կենսակայուն զարգացման ոլորտային փորձագետների ներգրավման, հանրային երկխոսության խթանման, շահագրգիռ կողմերի գիտելիքի ու կարողությունների զարգացման միջոցով` հաշվի առնելով ոլորտում առկա տեղական և միջազգային առաջավոր փորձը:

Previous Article
Next Article