«Հաղորդակցման հմտությունները սոցիալական մանկավարժի աշխատանքային գործունեության մեջ»
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ, մ.գ.թ Սեդա Բեժանյանը կազմակերպել էր բաց-դաս «Սոցիալական մանկավարժություն» մասնագիտության 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողների համար «Հաղորդակցման հմտությունները սոցիալական մանկավարժի աշխատանքային գործունեության մեջ» թեմայով։ Դասին մասնակցում էին մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ մ.գ.թ., դոցենտ Լիլիթ Բաղդասարյանը, դասախոս մ.գ.թ. Լուսինե Մարուքյանը։
Դասն անցկացվեց ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ՝ օգտագործելով սոցիալ-հոգեբանական օգնության մեթոդախմբերից՝ թրեյնինգի և գործնական խաղերի հարաբերակցությամբ, փոխկապվածությամբ ու փոխլրացմամբ:
Դասը վարեց ազատ դասընթացավար, փորձագետ Արշավիր Ղուկասյանը,որի ընթացքում քննարկվեցին հաղորդակցումը, հաղորդակցման տեսակների եզրույթների բացատրությունները, թե ինչն է կարևորվում հաղորդակցման ժամանակ և ինչն է խանգարում լիարժեք հաղորդակցմանը։
Արշավիր Ղուկասյանը հարցադրումով դիմեց մասնակիցներին, թե ինչն է կարևորվում հաղորդակցման ժամանակ` միմյանց հասկանալը, թե՞ հաղթելը»։ Հնչեցին տարբեր պատասխաններ, բայց ավելի պարզ հասկանալու համար կիրառվեց գործնական խաղերի մեթոդը:
Հանդիպումը տպավորիչ էր և՛ տեղեկատվության մատուցման ձևով, և՛ լսարանում դասախոս-ուսանող հարաբերության անմիջականությամբ, և՛ գիտականորեն ուսանողներին փոխանցված գիտելիքներով և ներկայացված փորձով։
«Սոցիալական մանկավարժություն»
մասնագիտության 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողներ