Ամփոփվել է «Հաշվապահական հաշվառում» դասընթացի երկրորդ փուլը

Մայիսի 16-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի Smart cafee՛-ում ամփոփվեց «Հաշվապահական հաշվառում» դասընթացի երկրորդ փուլը: Ելնելով մասնակիցների մեծաքանակ լինելուց՝ դասերն անցկացվել են միաժամանակ երկու խմբով:

Համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը նախ ողջունեց դասընթացավարներին և մասնակիցներին՝ դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ և մաղթեց, որ ձեռք բերված նոր մասնագիտությունը լիարժեքորեն ծառայի իր նպատակին:

Previous Article
Next Article