Հանրապետական 13-րդ երիտասարդական գիտաժողովի հրավեր
Վանաձորի պետական համալսարանի Ուսանողական գիտական ընկերությունը 2024թ. մայիսի 10-ին կանցկացնի հանրապետական 13-րդ երիտասարդական գիտաժողով՝ «Գիտության մարտահրավերները և երիտասարդ գիտնականների գիտական ներուժը» խորագրով:
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2024թ. մարտի 15-ը Ուսանողական գիտական ընկերության էլ. փոստի հասցեին (sss.vsu.am@mail.ru) ուղարկել գիտական հոդվածը և լրացնել մասնակցության հայտը՝ https://forms.gle/yoX97ChdoxsXKSvU8:
Ստացված հայտերն անցնելու են մասնագիտական դիտարկման փուլ. դրական արդյունքի դեպքում կհաստատվի հայտատուի մասնակցությունը: Գիտական նստաշրջանին զեկուցված նյութերը գրախոսման փուլը հաղթահարելու դեպքում տպագրվելու են Վանաձորի պետական համալսարանի Ուսանողական գիտական ընկերության «Գիտաժողովի նյութեր» ժողովածուի հերթական համարում։
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:
Գիտական հոդվածներն անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ չափորոշիչներով՝
https://bit.ly/3XV6Vwv:
Հարցերի դեպքում զանգահարել ՈՒԳԸ նախագահ Լիլիթ Հակոբյանին՝ 094 44 65 28 հեռախոսահամարով: