Տեղի ունեցավ գիտական խորհրդի հերթական նիստ

Տեղի ունեցավ գիտական խորհրդի հերթական նիստ

Վանաձորի պետական համալսարանի նիստերի դահլիճում գիտական խորհրդի նիստը մեկնարկեց քվորումի առկայությամբ: Նախ հաստատվեց նիստի օրակարգը:

Գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդուհի Հովսեփյանը ներկայացրեց գիտահետազոտական աշխատանքներում երիտասարդ հետազոտողների ներգրավվածության  վերաբերյալ զեկուցում: Զեկույցն ընդունվեց ի գիտություն:

Հաջորդիվ ՎՊՀ ՈՒԽ նախագահ Վաչե Հակոբյանը ներկայացրեց ուսանողների կարիքները՝ հիմնված ուսանողների շրջանում իրականացված հարցումների վրա:

Գիտխորհրդի նիստին հաստատվեց 2022-2023  ուստարվա մանկավարժության և հոգեբանության ամբիոնի հայցորդ Տաթևիկ Տոնոյանի  ատենախոսության թեման և անհատական պլանը՝ զեկուցող՝ գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժնի ղեկավար  Արմենուհի Հարությունյան:

Previous Article
Next Article